«2 անչափահաս երեխեքը մնացին առանց հեր, անիծվի էս պատերազմը». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Արկադիկ Գրիգորյանին
Արկադիկ Սարգսի Գրիգորյանը ծնվել է 1986 թվականի նոյեմբերի 30-ին Աշոցքում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ Ավարտելուց հետո՝ 2004 թվականին զորակոչվել է Հայոց բանակ, ծառայել է Քելբաջարում։
2009-2013 թվականներին աշխատել է Իջևանում՝ Պաշտպանության բանակում որպես Դասակի հրամանատարի տեղակալ։ 2016 թվականից աշխատանքի է անցել ԱԱԾ Սահմանապահ զորքերում։


44-օրյա պատերազմի սկսելուն պես մասնակցել է մարտական գործողություններին և մինչև վերջին շունչը մարտնչել հանուն հայրենիքի։ 23 օր եղել է ամենաթեժ կետերում, զոհվել է հոկտեմբերի 19-ին ԱԹՍ-ի հարվածից։
Ամուսնացած էր: Ունի 2 անչափահաս երեխա…
Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին… Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…