«Մի ընկերոջ կյանքը փրկեց, մյուսին փրկելիս զոհվեց». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Արմեն Նալբանդյանին

Արմեն Մխիթարի Նալբանդյանը ծնվել է 1990 թվականի փետրվարի 21-ին Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում։ Սովորել է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում։

2011 թվականից անցել է ծառայության որպես պայմանագրային զինծառայող։ Աշխատել է Էջմիածնի զորամասում որպես սակրավոր, այնուհետև աշխատել է Քարվաճառի դիրքերում։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։

44-օրյա պատերազմի առաջին իսկ օրը եղել է Քարվաճառում։ Փրկել է մի մարտական ընկերոջ կյանքը, սակայն մյուսին փրկելիս՝ զոհվել է։ Վերջին անգամ կնոջ հետ խոսելիս խնդրել է երեխաներին լավ նայել…

Զոհվել է պատերազմի առաջին օրը՝ հերոսաբար կռվելով մինչև վերջին շունչը։

Արմեն Մխիթարի Նալբանդյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…       
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…