Ցոր-ի հրետանավորներից ևս մեկը. ՀԵՐՈՍ ԱՐՏՅՈՄԸ կռվեց ամենաթեժ մարտերում և զգալի կորուստներ պատճառեց թշնամուն, ճանաչե՛ք նրան

Արտյոմ Արտակի Տեփանյանը ծնվել է 2002 թվականին Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղում:

2020 թվականի օգոստոսին ծառայության է անցել Ցոր-ի զորամասում, եղել է հրետանային մարտկոցի կապավոր:

Ապրիլյան 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից միացել է հանուն հայրենիքի պայքարին: Կռվել է թեժ մարտերում, զգալի կորուստներ է պատճառել թշնամուն:

Հերոս Արտյոմը կյանքը տվել է հանուն հայրենիքի հոկտեմբերի 12-ին Հադրութի Ջուվառլու տարածքում:

Արտյոմ Տեփանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով:

Փա՛ռք ու պատիվ Քեզ, ՀԵՐՈՍ: Երախտապարտ ենք, խոնարհվում ենք…