«Կապիտանի շնորհիվ թշնամին այլևս չէր կարողանում հարձակվել ՀԱՅԿԱԿԱՆ գյուղերի վրա». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Աշոտ Միքայելյանին

Աշոտ Գևորգի Միքայելանը Ապրիլյան պատերազմի մասնակից և հուլիսյան մարտերի քաջարի հերոսներից է։ Ծնվել է 1991 թվականի օգոստոսի 26-ին Վանաձորում։ Վ. Սարգսյանի անվան համալսարանը ավարտելուց հետո ծառայության է անցել Մարտակերտի զորամասերից մեկում։

2016 թվականին մասնակցել է Ապրիլյան քառօրյային, որտեղ աչքի է ընկել իր խիզախությամբ և ճկուն պահվածքով։ 2019 թվականին ծառայությունը շարունակել է Վանաձորի զորամասերից մեկում։

Աշոտի գլխավորությամբ գրավել են Ղարալեռ կոչվող բարձրունքը, նրա շնորհիվ Մովսես և Չինարի գյուղերի վրա այլևս հակառակորդը չէր կարողանում կրակահերթ իրականացնել։

Կապիտան Աշոտ Միքայելյանը զոհվել է 2020 թվականի հուլիսին Տավուշում:

Հերոսը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…        
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…