«Թշնամու դիպուկահարի նշանառության տակ էր, բայց շարունակեց պայքարը». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Ավետիս Նահապետյանին
Ավետիս Հակոբի Նահապետյանը ծնվել է 1996 թվականի դեկտեմբերի 17-ին Արարատի մարզի Վանաշեն համայնքում։ Հայոց բանակ զորակոչվել է 2015 թվականին: Ծառայել է Արարատի Զոդի զորամասում:


44-օրյա պատերազմի օրերին ինքնակամ միացել է Հադրութի պաշտպանական ուժերին: Հարազատների հետ վերջին հեռախոսազանգը եղել է հոտեմբերի 14-ին Հադրութի Թութակներ տեղամասից: Նույն օրն էլ խոցվել է թշնամու դիպուկահարի կողմից:
Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին… Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…