«Երբ պատերազմը սկսվեց, Ռուսաստանում զորավարժությունների էր, բայց հետ եկավ, որ կռվի իր հայրենիքի համար». ճանաչե՛ք մեզ կյանք տված ՀԵՐՈՍ Էրիկին

Էրիկ Սարգսի Հաջիկյանը ծնվել է 2001 թվականի հունվարի 3-ին Վանաձոր քաղաքում: Ամերիկյան համալսարանի երկրորդ կուրսի ուսանող էր, կարատեի Հայաստանի և միջազգային մրցաշարերի բազմակի չեմպիոն։

Հայոց բանակ է զորակոչվել 2019 թվականի հուլիսին: Ծառայում էր Խնձորեսկի տանկային զորամասում։

44-օրյա պատերազմը երբ սկսվեց, Էրիկը Ռուսաստանում ընթացող «Կովկաս 2020» զորավարժություններին էր մասնակցում: Սեպտեմբերի 30-ին, վերադառնալուց անմիջապես հետո մեկնել է ռազմաճակատ, որպես տանկիստ մասնակցել Ջրականի թեժ մարտերին։

Հոկտեմբերի 16-ին Իշխանաձորի մատույցներում ԱԹՍ-ի կողմից խոցվեց նրա տանկը։ Էրիկը 19 տարեկան էր…

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…       
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…