«Պավել Սահակյանն այն 17 զինվորներից էր, ովքեր այրվեցին «ուրալի» մեջ Իշխանաձորի տարածքում». ճանաչե՛ք ԽԻԶԱԽ ՀԵՐՈՍԻՆ

Պավել Սահակյանը ծնվել է 2000 թվականին Շիրակի մարզի Արևշատ գյուղում:

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ագրարային համալսարան, հետո մտածում էր բանակից վերադառնալ ու ծրագրավորում սովորել: Զբաղվել է կարատեով, բազմաթիվ մեդալներ ու գոտիներ էր ստացել:

Վեց ամիս Պավելը ծառայել է Էջմիածնում, հետո տեղափոխվել է  Մեղրի: Պարգևատրվել է բանակի գերազանցիկ և քաջարի մարտիկ շքանշաններով: Մարտական գործողությունների ժամանակ տեղափոխվել է Իշխանաձոր: Պավելն այն 17 զինվորներից է, որոնք այրվել են «ուրալի» մեջ հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի տարածքում։

Պավելը ծնողներին չի ասել, որ  իրենց տեղափոխում են Արցախ։ Միշտ ասել է, որ Մեղրիի զորամասի պահեստներում են՝ զենք ու սնունդ են ուղարկում Արցախ։ Ընտանիքի անդամները Պավելի հետ վերջին անագամ խոսել են դեպքի նախորդ օրը՝ հոկտեմբերի 8-ին։