«2 պատերազմների միջով անցած Պողոսը զոհվեց վիրավորներին տեղափոխելիս». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Պողոս Մելիքյանին
Պողոս Խաչիկի Մելիքյանը ծնվել է 1997 թվականի հունվարի 6-ին Շիրակի մարզի Արևշատ գյուղում։ Սովորել է քանդակագործություն, այնուհետև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ քոլեջում։
Պողոսը մասնակցել է նաև 2016 թվականի Ապրիլյան պատերազմին։ 2019 թվականին ընդունվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց որպես ընդունարանի կրտսեր բուժաշխատող։ Մասնակցել է նաև 44-օրյա պատերազմին:


Հոկտեմբերին կամավոր մեկնել է Արցախ, եղել է Իվանյանում (Խոջալու), որպես բուժաշխատող օգնել է վիրավոր զինվորներին։ Նոյեմբերի 8-ին ենթասպա Պողոս Մելիքյանը վիրավորներին տեղափոխելու ճանապարհին զոհվել է։
Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին… Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…