«Երբ տղես զանգեց, ուզում էր բոլորի հետ խոսել, ասես հրաժեշտ էր տալիս»․ հերոս Տիգրան Շահբարյանը76 ծառայակիցների հետ հայտնվել է հատուկջոկատայինների ծուղակում

Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ, վաշտի բուժակ, 19-ամյա Տիգրան Շահբարյանը զnհվել է Հադրութում, երբ 76 ծառայակիցներից բաղկացած ջոկատով մեկնել են հանձնարարություն կատարելու և հայտնվել հшկառակորդի հшտուկջոկшտայինների ծուղшկում։

«Իրենք հանդիպել են 500 հոգանոց պրոֆեսիոնալ խմբի: Հրամանատարները որոշել են կռվել՝ բացառելով գերի ընկնելու տարբերակը։ Կռվել են մինչև վերջ, 76 հոգուց ոչ ոք չի փրկվել»,- ասում է Տիգրանի մայրը՝ Արմինեն։

Մայրը նշում է, որ որդու մարմինը զոհվելուց երկու ամիս անց են գտել, քանի որ տարածքն անցել էր հակառակորդի վերահսկողության տակ:

«Հոկտեմբերի 10-ին որ Տիգրանս զանգեց, ուզում էր բոլորիս հետ խոսել, ուրիշ ժամանակ մի րոպե կամ 5 րոպե ենք խոսել, ամսի 11-ին որ կապ չեղավ, հասկացա, որ ինչ-որ բան էն չի»,-պատմում է մայրը։

«Մեծ հույս էի փայփայում, որ ինքը չի լինի, բայց մի հատ զգացողություն կար, որ ասեցին՝ բերում ենք, ԴՆԹ անենք, ասեցի՝ մի՛ արեք, ասեցի՝ զգում եմ, սիրտս զգում ա»,- պատմում է մայրը։ Մայրը ասում է, որ որդին հակառակորդի դեմ պայքարելու հետ մեկտեղ, նաև առաջին բուժօգնություն է ցույց տվել վիրավոր տղերքին:

Տիգրան Շահբարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, ինչպես նաև Արիության մեդալով։