ՀԵՐՈՍ ՎԱՀԵ ՊԱՊՅԱՆԻ մարմինը գտնվեց պատերազմից 1 տարի 3 ամիս հետո. ճանաչե՛ք ՆՐԱՆ

Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Վահե Արթուրի Պապյանը հրետանավոր էր: Նա ծնվել է 2000 թվականին Տավուշի մարզի Մովսես գյուղում:

Վահեն բացառիկ ընկերասեր, մարդասեր, հայրենասեր կերպար ուներ, տակավին երիտասարդ, բայց ամբողջությամբ գիտակցում էր զինվորական ծառայության ամբողջ լրջությունը, բոլորը պատմում են, որ բանակի նվիրյալ է եղել։

2019 թվականից ծառայել է Ցոր-ի զորամասում, պատերազմի ընթացքում թշնամու դեմ մարտնչել է տարբեր թևերում: Վահեն ճշգրիտ նշանառման շնորհիվ թշնամուն պատճառել է զրահատեխնիկայի կրակային դիրքերի և մարդուժի զգալի կորուստներ:

Հոկտեմբերի 12-ին Հադրութում կասեցրել է հատուկ ջոկատայինների առաջխաղացումն ու զոհվել 21 զինակիցների հետ միասին: Հերոսի մարմինը հայտանբերվել է պատերազմից 1 տարի և 3 ամիս հետո:

Հերոս Վահե Պապյանը հետմահու պարգևատրվել է Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով: