Հետաքրքիր փաստ Անդրանիկ Օզանյանի մասին

Անդրանիկ Օզանյանն այնքան էլ բախտավոր չի եղել անձնական կյանքում: Առաջին անգամ նա ամուսնացել է 17 տարեկան հասակում: Դժբախտաբար կինը ծննդաբերության ժամանակ մահացել է, իսկ երեխան մահացել է օրեր անց:

1916 թվականին Անդրանիկը ներկա է լինում իր քեռորդի Վահան Փափազյանի հարսանիքին, որտեղ և տեսնում է մի երիտասարդ օրիորդի։ Անդրանիկին շատ է դուր գալիս օրիորդը։ Մինչև առաջարկություն անելը Փաշան խորհրդակցում է Հովհաննես Թումանյանի հետ և որից հետո էլ որոշում է դիմել օրիորդին։ Հանդիսություններից մեկի ժամանակ օրիորդի հետ խոսում է հետևյալ կերպ.

-Ես կը սիրեմ քեզ և կը փափագիմ ամուսնանալ քեզ հետ, դուն ալ ինձ կը սիրե՞ս:

-Օ՛, ես ինչպե՞ս կրնամ քեզ չսիրել, չէ՞ որ դուն իմ սիրելի հերոսն ես…:

Անդրանիկը այսպիսի պատասխան չէր սպասում, օրիորդի այդ պատասխանը տակնուվրա է անում հերոսի մտքերը և նա մռայլվում է։ Մի քանի րոպեից նա ուշքի է գալիս, որոշում իր անելիքը և երկտող ուղարկում օրիորդին՝ հայտնելով նրան, որ մոռանա ամուսնության մասին: