Հրետանավոր Նարեկ Օհանյանը կյանքի գնով պայքարեց թշնամու դեմ ու ոչնչացրեց մի քանի դիրքեր. ճանաչե՛ք ՀԵՐՈՍԻՆ

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոս Նարեկ Արմենի Օհանյանը ծնվել է 2002 թվականին մայրաքաղաք Երևանում: Նա հրետանավոր էր:

Նարեկը բանակ է զորակոչվել 2020 թվականի հուլիսին: Ծառայել է Ցոր-ի հրետանային դիվիզիոնում:

Պատերազմի առաջին իսկ օրերից միացել է հանուն Արցախի մղվող մարտերին: Դիպուկ կրակով ոչնչացրել է թշնամու բազմաթիվ դիրքեր:

Հերոսը 15 օր անձնվիրաբար մարտնչել է թշնամու դեմ թեժ մարտերում: Սակայն, ցավոք, զոհվել է հոկտեմբերի 12-ին Հադրութի պաշտպանական դիրքերում:

Նարեկ Օհանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Փա՛ռք ու պատիվ Քեզ, Հերոս: Երախտապարտ ենք, խոնարհվում ենք…