Ինչի մասին է վկայում Գառնու տաճարի պատի երկար ՀԱՅԵՐԵՆ արձանագրությունը

Երբ մտնում եք Գառնու տաճար, որտեղ միգուցե եղել եք բազմիցս, ուշադրություն դարձնու՞մ եք տաճարի մուտքի մոտ գտնվող ընդարձակ արձանագրությանը՝ հայերեն լեզվով: Սա հասարակ տեքստ չէ, այլ մի արձանագրություն, որն արվել է 1291 թ. Գառնու տեր Զաքարյան Խոշաքի և նրա որդի Զաքարեի կողմից:

Այս արձանագրության միջոցով կարող ենք արժեքավոր տեղեկություն քաղել միջնադարյան Գառնի գյուղաքաղաքի տնտեսական նկարագիրն ուսումնասիրելու համար: Այստեղ կա տեղեկություն Գառնու անասնապահական տնտեսության մասին: Ինֆորմացիա է պարունակվում եզների համար գանձվող հարկը թողնելու մասին: Նշվում է, որ Գառնու բնակչությանը զիջվել է ոչխարների՝ իշխանական տիրույթների արոտավայրերում արածեցնելու համար գանձվող հարկը:

Եվ վերջապես, իշխանները վերացնում են գինու վաճառքից գանձվող հարկը: Այս բոլոր քայլերը արվել են Գառնի գյուղաքաղաքում տնտեսության զարգացման համար: