Գիտե՞ք՝ ինչու է Նիկողայոս Տեր-Հովհաննիսյանը ստացել իր ԴՈՒՄԱՆ մականունը. միայն իմանաք՝ ինչ է այն նշանակում
Նիկողայոս Տեր-Հովհաննիսյանը Դուման անունը ստացել է Բողասքյասանի մարտում: 1895 թվականի հոկտեմբերին Նիկոլ Դումանը 50 հոգանոց խումբն առաջնորդել է դեպի Վան-Վասպուրական։ Հազիվ ոտք դրած Վասպուրական՝ հայդուկների խումբը պաշարվել է քրդական 1500-անոց հրոսակախմբի կողմից։ Երկօրյա համառ մարտերից հետո, ընդամենը մեկ զոհ տալով, հայդուկներին հաջողվել է ճեղքել քրդերի շղթան ու ապաստանել հայկական Բողազ-Քյոսան գյուղում։
Սակայն նրանց կրնկակոխ հետապնդող քրդերը պաշարել են նաև գյուղի այն մարագը, որտեղ ապաստանել էին հայ ազատամարտիկները։ Քրդերը հրդեհել են մարագը։ Անելանելի դրությունից ելքը գտել է խմբապետ Նիկոլը։ Նրա հրամանով ֆիդայիները բացել են մարագի դռները և դիմահար կրակով առաջ շարժվելով ու տապալելով քրդերին՝ ճեղքել շղթան ու դուրս եկել շրջափակումից։ Քրդերը մեծ կորուստներ են տվել, այդ թվում՝ երկու ցեղապետ։
«Սա մարդ չէ, սա դուման է» (փոթորիկ),- ասել են քրդերը: