Իսկ դուք գիտե՞ք՝ ինչ խաղեր էին հայերը խաղում Բարեկենդանի ժամանակ

Բարեկենդանի տոնի մասն էին կազմում թատերական ներկայացումները, որոնց ժամանակ կատակներով քննադատության էին ենթարկվում իշխանավորները։ Մարդիկ մի կողմ էին դնում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը։

Ներկայացումներից առավել հայտնի էր «Փաշա», «Քյոխվա», «Շահ-շահ», «Խան», «Ղադի» և այլ անուններով հիշատակվող խաղերը։ Այն տարածված էր Հայաստանի գրեթե բոլոր գավառներում։ Ներկայացման առանձնահատկությունն օտար բռնակալի ու կոնկրետ հայկական համայնքի հանդիպման ծաղրապատկերն էր։

Բարեկենդանի արարողությունը սիմվոլիկ ծիսական բնույթ է ունեցել։Շահ-Շահի կատակախառը տեսարանները վերաբերվում էին ամբողջ գալիք տնտեսական տարվան’նրա բարեկեցությունը ապահովելու համար։

Խաղի անունը պետք չէ հասկանալ Շահ արքա,այլ որպես «շահս առնել,պարել,արարել,խաղալ,օգուտ ունենալ»’բերքն ապահովելու նպատակով: