Գիտեի՞ք, որ Ռուսաստանի առաջին ցար ԻՎԱՆ ԱՀԵՂԻ կինը ՀԱՅՈՒՀԻ է եղել. ո՞վ է նա

1530թ.-ի օգոստոսի 25-ին Մեծ իշխան Վասիլի 3-րդի և Ելենա Գլինսկայայի ընտանիքում ծնվել է Իվան IV Ահեղը: Իվանը մեծացել է պալատական հեղաշրջումների պայմաններում: Նրան շրջապատող սպանությունները, բռնություններն ու ինտրիգները նրա մեջ սերմանել են կասկածամտություն, վրիժառություն ու դաժանություն:

Ժողովուրդն Իվան IV-ին տվել է Ահեղ մականունը որպես հզոր կառավարչի, բռնակալ ցարի, որի հեռատեսությունը, եռանդը և նպատակասլացությունը զուգորդվել են անկանխատեսելի պոռթկումներով ու դաժանությամբ: 

Նրա արյունալի հաշվեհարդարներին, զանգվածային բռնություններին զոհ են դարձել ոչ միայն քաղաքական հակառակորդները, այլև տասնյակ հազարավոր գյուղացիներ: 1582թ. ցասման պահին նույնիսկ սպանել է իր ավագ որդուն՝ գահաժառանգ Իվանին և զրկվել արժանավոր ժառանգորդ ունենալու հնարավորությունից:  

Իվան Ահեղը մի քանի անգամ ամուսնացել է, նա իր կյանքի ընթացքում բազմաթիվ կանայք է ունեցել: Նրանցից մեկն էլ եղել է հայուհի Աննան: Նա ցարին պարգևել է 2 որդի՝ Բորիսին և Գլեբին, որոնք բնականաբար կիսով չափ հայ էին:

Ականավոր պետական գործիչ, խորաթափանց քաղաքագետ, ռուսական կենտրոնացված պետության հիմնադիր Իվան Ահեղը պատմությանը հայտնի է ոչ միայն որպես հզոր տիրակալ. նա իր ժամանակի ամենակիրթ մարդկանցից էր և ուներ ֆենոմենալ հիշողություն: Մահացել է 1584թ.-ի մարտի 18-ին: