«Ժո­ղովուրդը սթափվել է և լուրջ կերպով ուս­ման ետևից է գնում, որ միակ փրկությունն է մեր»․ Կոմիտասի այս մտքերը մտածելու տեղիք են տալիս յուրաքանչյուրիս

Կոմիտասի խոսքերը կենսական նշանակություն ունեն մեր ազգի համար։ Նրա համար հայ ազգը և հայրենիքը բացարձակ մեծություններ էին, իսկ իր արտահայտած յուրաքանչյուր խոսք ստիպում է մեզ մտածել ցանկացած քայլ անելուց առաջ։

  • Հայ ժողովրդի զավակնե՛ր. դուք կարդա­ցեք Մովսես Խորենացի, Եղիշե, Նարեկացի, Խաչատուր Աբովյան, Րաֆֆի, Ալիշան, Պեշիկթաշլյան և տեսեք, թե ով ենք մենք:
  • Այսպիսի հանգամանքներում, երբ ավելի զորեղ զենք չունենք` քան մեր հին ու նոր եկեղեցուն ու աշխարհիկ և գիտական ու գեղարվեստական կարողությունները ցուցադրել, որ տեսնեն, թե իբր ողորմություն չէ որ խնդրում ենք, այլ իբր մարդկային զարգացման զորավիգն ազգ ենք հրապարակ ելնում: Երանի թե սկզբեն այս զենքն առ­նեինք. առանք մի զենք որ ավելի զորեղները փշրեցին, բայց մեր ունեցածը՝ անընկճելի և անխորտակելի է՝ հայու սիրտն ու հոգին է իբր զենք շաչում: Լավ է ուշ, քան երբեք: Մանավանդ, երբ հրապարակ է ել­նում հայ հանճարը՝ հայ անձերի, կազմա­կերպիչների, երգողների, նվագողների և խոսողների ձեռքով արդեն զինաթափ են լինում ամեն նախապաշարմունքներ միանգամայն:
  • Ինձ համար չկա ուրիշ երկինք՝ քան իմ ժողովրդի հարազատ հոգին:
  • Խե՜ղճ հայ ժողովուրդ, ազգ ես և ինքնու­րույն այնքան, որքան մյուսները․ այդ ոչ ոք կարող է հերքել: Ունիս հատուկ ուղեղ, կդատես: Ունիս հատուկ մարդաբանական կազմ, որով կզատվիս այլ ազգերեն ու անոնց կազմեն: Սակայն սիրտդ, որ զգացմանցդ աղբյուրն է, քուկդ չէ եղել, այլ, մի ինչ որ ասորա-բյուզանդական և հնդկա-պարսկական է եղել:
  • Հայ երաժշտությունը ոչ միայն մեղկ ու տխուր չէ, այլ համակ ուժ է և կենդանու­թյուն ու իր մեջ կսնուցանե փիլիսոփայու­թյունն իսկ, ոգին իսկ իր ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին, ամենեն հարազատն ու կենդանին անոր բոլոր արտահայտությանց մեջ-կեն­դանի,-որքան կենդանի է այդ ցեղը, ու­ժեղ,-որքան ուժեղ է իրեն ծնունդ տվող ժողովուրդը:
  • Ես պիտի հասնիմ իմ բուն նպատակին-մեր հայ ժողովրդական երաժշտության գան­ձերը դուրս պիտի բերեմ հայրենի ավերակներեն…:
  • Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացեք և սովորեցեք նրանից:
  • Մեր ժողովրդական և եկեղեցական եղա­նակները հավասար չափով չեն զարգա­ցած: Առաջինները արտաքին քաղաքական պայմանների ազդեցության տակ ճնշվել, սեղմվել, ամփոփվել են, առանց կորցնելու իրենց խորությունը և արտահայտիչ ուժը: Իսկ երկրորդները, եկեղեցու անձեռնմխելի հովանու տակ աճել, ընդլայնվել և զարգա­ցել են:
  • Այժմ հանգամանքները լավանում են, ժո­ղովուրդը սթափվել է և լուրջ կերպով ուս­ման ետևից է գնում, որ միակ փրկությունն է մեր և ապագա կյանքի պատվանդանը: