«Մաքսը ծնվեց հենց հոր հուղարկավորության օրը ու այդպես էլ չճանաչեց ՆՐԱՆ». կարդա՛ 2 պատերազմի մասնակցած ՀԵՐՈՍ Վրեժի պատմությունը

Երբ սկսվեց չաչաբաստիկ պատերամը, հայ ազգը միանգամից ոտքի կանգնեց, որ սահմանին կանգնած տղերքն իրենց ավելի ամուր զգան: Ոմանք թիկունքում իրենց առաքելությունը կատարեցին, ոմանք էլ հենց առաջին ժամերից կամավորագրվեցին ու մեկնեցին առաջնագիծ: Մեր կամավոր հերոսներից մեկն էլ Վրեժ Անդրանիկի Պողոսյանն է, ով զոհեց կյանքը ՝ հանուն մեր վաղվա օրվա:

Հերոսը ծնվել է 1992 թվականի հուլիսի 1֊ին, Երևանում։ 4 տարեկանից զբաղվել է կարատե մարտարվեստով, Հայաստանի բազմակի չեմպիոն է։ Հասել է սև գոտի, 2-րդ դան աստիճանի։ Եղել է մարզիչ և ունեցել է մրցավարի պաշտոն։

Ծառայության մեկնել է 2014թ. հուլիսի 29-ին Քարվաճառ՝ որպես հաշվարկի հրամանատար, ավագ սերժանտի կոչումով։ 2020թ. հոկտեմբերի 26-ին կամավոր մեկնել է Մարտակերտ՝ որպես ականանետի հաշվարկի հրամանատար։ Մարտունու շրջանում մարտական գործողությունների ժամանակ իր ջոկատով կազմակերպել և գերեվարել է թշնամու 3 զինվոր։

Ամուսնացած է, որդին՝ Մաքսը, ծնվեց Վրեժի հուղարկավորության օրը՝ 2020թ. նույեմբերի 15-ին։ Վրեժը զոհվել է նոյեմբերի 8-ին Մարտունի 2-ում։ Հետմահու պարգևատրվել է <<Արիություն>> մեդալով: Փոքրիկ Մաքսը այպես էլ չհասցրեց տեսնել ու ճանաչել հերոս հորը, բայց նրմասին շատերն են պատմելու…

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, շնորհակալ ենք: