«Մի օր Հրանտն ասաց` Վերժուկ, էնպիսի մի երազ տեսա, ասում եմ` ի՞նչ երազ». գիտե՞ք՝ ինչ էր տեսել Հ. Մաթևոսյանը երազում

Ահա, ե ինչ էր տեսել Հրանտ Մաթևոսյանը երազում: Պատմել է կինը՝ Վերժինե Մովսիսյանը:

 «Մի օր Հրանտն ասաց` Վերժուկ, էնպիսի մի երազ տեսա, ասում եմ` ի՞նչ երազ: Պատմում է. «Մեր գյուղի գերանների վրա նստել էինք` ես, Թումանյանը, Տոլստոյը: Մեկ էլ Տոլստոյը վեր կացավ ու գնաց: Թումանյանն ասաց` այ տղա, էդ ի՞նչ ասեցիր, որ գնաց… Ու զարթնեցի: Դա երազ էր»…Ինքը գիշեր-ցերեկ գրողական կյանքի մեջ էր, երբ առանձնանում էր գրողական կյանքից, էս ու էն առիթով, գալիս էր, ամեն անգամ ասում էր` թու, թու, թու…Այսինքն, ինչ-որ բան այն չէր…Ու եթե 10 օր աշխատում էր, ինքը հիվանդանում էր, լարվում էր ու ընդմիջում չկար, իր համար գիշեր-ցերեկ գոյություն չուներ, ու այդ լարումը ես պետք է ընդհատեի…»: