Մ. Մեծարենցի մայրը որպես թալիսման որդուն ագաթե քարով ոսկե մատանի էր նվիրել. միայն իմանաք՝ ինչ էր գրված մատանու վրա և ինչ եղավ վերջինիս հետ

Մի անգամ, մութ փողոցում մի խումբ տղաներ, Մեծարենցին շփոթելով իրենց թշնամիներից մեկի հետ, թիկունքից դանակահարում են նրան: Այդ անհեթեթ դիպվածը մահացու հիվանդության պատճառ է դառնում։
1905 թվականին Մեծարենցի առողջությունը կտրուկ վատանում է, բժիշկները թոքախտ են ախտորոշում ու խորհուրդ տալիս կիսատ թողնել ուսումը։

Կյանքի վերջին տարիների նրա միակ ու անդավաճան ուղեկիցը դարձավ մայրը, որն ամեն գնով փորձում էր փրկել որդուն։
Այդ փորձերից մեկն էլ որդուն նվիրած ոսկե մատանին էր` ագաթե քարով, որի վրա «Գիրք գրքոցից» հետևյալ երկտողն էր փորագրված. «Կատարեալ սեր մերժե զերկյուղ»։
Մայրը հավատում էր, որ իր հզոր սերն ի զորու կլինի փրկել որդուն, մինչև որ մի օր սարսափով նկատեց, որ իր նվիրած թալիսման–մատանու քարը ճաքել է։
1908 թվականի հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը Միսաք Մեծարենցը վախճանվեց, նրա շուրթերին անավարտ մնաց «մա՜յր» բառը։

Մեծարենցի մատանու պատմությունը շուրջ 8 տասնամյակ անհայտ էր հայ հետազոտողներին։ 1985 թ.–ին Երևանի Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանը մի փոքրիկ մատանի ու մի ուղեկցող նամակ է ստանում ԱՄՆ–ից, որում Սփյուռքահայության կոմիտեի անդամ Վահան Ղազարյանը հայտնում էր, որ դա Միսաք Մեծարենցի մատանին է, որն իրեն է հանձնել բարեկամուհին` Մեծարենցի եղբոր դուստր Արշալույս Մեծատուրյանը։

Մեծարենցի ագաթե քարով ոսկյա մատանին այսօր ցուցադրվում է Գրականության և արվեստի թանգարանի ցուցասրահում: