«Ես գիտեմ, որ իմ տաղանդը գալիս է ՀԱՅԿԱԿԱՆ արմատներիցս». ո՞վ է Լոնդոնն ու Փարիզը կառուցած ու վերափոխած ՀԱՅԸ, ով հպարտ է ազգությամբ

Հայկական ընտանիքում ծնված մանուկը, որի ճակատագիրը մյուր հայերի նման ողջ աշխարհում սփռվելն էր, այսօր աշխարհի լավագույն ու մեծ հռչակ վայելով ճարտարապետներից է:

5 տարեկանում Միշել Մոսոսյանը հաղթեց իր առաջին ճարտարապետական մրցույթը, 6 տարեկանում՝ երկրորդը: Հարավային Ֆրանսիայի Ռոսելյո ծովափին ամենամյա ընտանեկան արձակուրդի ժամանակ Միշելը 2 տարի անընդմեջ հաղթող ճանաչվեց ավազե ամրոցների մրցույթում: 

Ճարտարապետական կրթություն Միշելն ստացավ  Մասսաչուսեթս նահանգի Նյու Յորք և Քեմբրիջ քաղաքներում: Ավարտելուց հետո աշխատեց աշխարհի առաջատար ընկերություններից «Սքիդմոր, Օուինգս եւ Մերիլում»՝ զգալի ներդրում ունենալով Լոնդոնի Դոկլենդս թաղամասի վերափոխման մեջ: Վերջին 10 տարում Միշելն իր սեփական ճարտարապետական ընկերությունն ունի բրիտանական մայրաքաղաքում եւ զբաղվում է ծավալուն, միջազգային հանրության ուշադրությունը գրաված նախագծերով: 

Բացի բուն Լոնդոնում իրականացվող մի շարք նախագծերից, ընկերությունը ղեկավարում է Մարոկկոյի Ֆես քաղաքի կենտրոնական հրապարակի ձեւափոխման, Շանհայում «Էքսոն Մոբիլի» հսկայական տեխնոլոգիական կենտրոնի կառուցման նախագծերը եւ վերահսկում 

«Ինձ համար՝ որպես ճարտարապետի, այս բազմազանության դպրոցը միշտ առավելություն է եղել: Ես իսկապես հեշտությամբ ըմբռնում ու կարողանում եմ աշխատել ցանկացած մշակույթի մեջ: Իսկապես, կարծում եմ, որ դրա մեջ ինչ-որ հայկական բան կա: Այո՛, վստահաբար կա»: