Գիտեի՞ք, որ երաժշտագետ, երաժշտաքննադատ Իրինա Զոլոտովայի ամուսինը ՀԱՅ Է. ո՞վ է նա 
Երաժշտագետ, երաժշտաքննադատ Իրինա Զոլոտովայի ամուսինը հայ կոմպոզիտոր Ռուբեն Սուրենի Սարգսյանն, ով ծնվել է գիտնական Սուրեն Սերգեյի Սարգսյանի ընտանիքում 1945 թվականի նոյեմբերի 22-ին։

Սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ Երկրորդ կուրսից ընդուվել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժին։ 1972 թվականին ավարտել է Ղազարոս Սարյանի կոմպոզիտորական դասարանը։
1973-1985 թվականներին դասավանդել է երաժշտության տեսություն և սոլֆեջիո N 10 երաժշտական դպրոցում։
1987 թվականից մինչ կյանքից հեռանալը Երևանի կոնսերվատորիայում դասավանդել է կոմպոզիցիա և դասախոսություններ կարդացել իր կողմից մշակված «Ժամանակակից երաժշտության տեխնոլոգիա» դասընթացով։
1994 թվականին եղել է «Հայկական երաժշտական ասամբլեա» հասարակական կազմակերպության հիմնադիրներից։ 2002 թ.-ից՝ Ասամբլեայի վարչության անդամ էր։
Հայ կոմպոզիտորը մահացել է 2013 թվականի ապրիլի 6-ին Երևանում: