Գիտե՞ք՝ որ բառից էր զզվում ՖՐՈՒՆԶԻԿԸ. պատմում է Ալբերտ Մկրտչյանը

Ալբերտ Մկրտչյանը Մհեր Մկրտչյանի մասին գրել է.

Երբ ինչ-որ կտոր պետք է նկարահանվեր, եթե պատրաստ չէր, սպանեիր էլ, չէր նկարվի, որովհետև ինքը «խալտուրա» ասած բառից զզվում էր: Ասում էր . «Դերն ինձ համար մուկ է: Ես պիտի այնքան կատվի նման պտտվեմ շուրջը, այնքան պիտի ուսումնասիրեմ, պիտի արդեն դարձնեմ իմը, որ կարողանամ խաղալ»: Հայերենում ինձ համար չկա այն բառը, որով կարելի է բնորոշել Մհեր Մկրտչյանին: Ինքն ապրում էր իր հոր կենսագրությունով, իր մոր կենսագրությունով, ապրում էր Մուշով, ապրում էր Վանով, Վանա լճով, ապրում էր ամբողջ Արևմտյան Հայաստանով: