«Վարդան զորավարն ես դառնալու: Աչքերին նայե՛ք, աչքերին»․ գիտե՞ք, թե ում էր նման խոսքեր ասել Հովհաննես Շիրազը

Շիրազի կայքնում քիչ չեն հետաքրքիր դեպքերը, ու այդ դեպքերից շատերի մասին մեզ հասել են պատմություններ։

Զարիկ մայրիկը գրադարանի ընթերցողների համար միջոցառում էր կազմակերպել: Հրավիրել էր հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազին:

Դահլիճում հավաքված սպասում էին Շիրազին, երբ նա ներս մտավ և ակումբի նախասրահում տեսավ Լենինի արձանը, ետ դարձավ զայրացած, թե՝ էս շանը էլի տեսա, մեր հողերի կորստի պատճառը Լենինն է: Միջոցառումը տապալվում էր:

Վարդանին գրկած՝ Զարիկ մայրիկը մոտեցավ Շիրազին, թևից բռնելով՝ խնդրեց ներս մտնել: Վարդանը կրկնեց նրա հետ: Շիրազը նայեց Վարդանին և հարցրեց անունը, երբ լսեց, ասաց.

-Վարդան զորավարն ես դառնալու: Աչքերին նայե՛ք, աչքերին…