Աֆղանստանում մարտական ​​ծառայությունները կատարելու համար այս ՀԱՅԸ պարգևատրվել է ԽՍՀՄ-ի «Լենինի», «Կարմիր դրոշի» շքանշաններով. գիտե՞ք՝ ով է լուսանկարում

Լուսանկարում ԽՍՀՄ և ՀՀ ռազմական գործիչ, գեներալ-մայոր Արտուշ Թադևոսի Հարությունյանն է ծնված 1942 թվականի հունիսի 8-ին, Հայկական ԽՍՀ-ի Ախուրյանի շրջանի Գետք գյուղում, գյուղացու ընտանիքում:

Դիմանկար

Հարությունյանը սովորել է Ախուրյանի շրջանի Ախուրիկ գյուղի միջնակարգ դպրոցում, 10-րդ դասարանն ավարտել է ք. Երևանի թիվ 44 միջնակարգ դպրոցում։ 1960 թվականին աշխատել է որպես խառատ Երևանի կոմպրեսորային գործարանում (1960-1961 թթ.):

1961 թ-ին ընդունվել է Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարան, որն ավարտելուց հետո՝ 1965 թ.-ին ուղարկվել է Թուրքեստանի ռազմական օկրուգի հրամանատարի տրամադրության տակ։ 1965 թ. սեպտեմբերից մինչև 1966 թ. հունվար՝ 78-րդ տանկային դիվիզիայի 374-րդ մոտոհրաձգային գնդի մոտոհրաձգային դասակի հրամանատար։ 1966 թ. հունվարից մինչև 1968 թ. նոյեմբեր՝ 80-րդ ուսումնական գվարդիական մոտոհրաձգային դիվիզիայի 372-րդ ուսումնական գվարդիական գնդի ուսումնական դասակի հրամանատար, իսկ 1968 թ. նոյեմբերիից՝ նույն դիվիզիայի ուսումնական վաշտի հրամանատար։

1970 թ. հունիսից՝ Ալմա-Աթայի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանի կուրսանտների վաշտի հրամանատար։ 1973 թ. հուլիսին նշանակվում է Միջինասիական զինվորական օկրուգի 17-րդ բանակային կորպուսի 860-րդ առանձին Պսկովյան մոտոհրաձգային գնդի 3-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար (ք. Օշ, Կիրգիզական ԽՍՀ)։ 1974 թ. հունիսին ընդունվել է Ֆրունզեի անվ. ռազմական ակադեմիայի հեռակա բաժինը, որն ավարտել է 1978 թ.։

1977 թ. հունվարին նշանակվել է 860-րդ առանձին մոտոհրաձգային գնդի հրամանատարի տեղակալ։ 

Պարտականությունների պատշաճ կատարման՝ գնդի հաջող մուտքը Աֆղանստան, և Աֆղանստանում մարտական ծառայությունները կատարելու համար Ա. Հարությունյանը պարգևատրվել է ԽՍՀՄ-ի «Լենինի», «Կարմիր դրոշի» շքանշաններով և Աֆղանստանի Դեմոկրատական Հանրապետության III աստիճանի «Աստղ» շքանշանով։

1982 թ. դեկտեմբերից մինչև 1983 թ. մայիս՝ Անդրկովկասյան ռազմական օկրուգի 31-րդ բանակային կորպուսի 10-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիայի 28-րդ գվարդիական գնդի հրամանատար (ք. Վալե, Վրաստանի ԽՍՀ)։ 1983 թ. մայիսից մինչև 1986 թ. մարտ՝ Անդրկովկասյան ռազմական օկրուգի 31-րդ բանակային կորպուսի 147-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ (ք. Ախալքալաք, Վրացական ԽՍՀ)։ 1986-1991 թթ. Հայկական ԽՍՀ զինվորական կոմիսար։ 1989 թ-ին ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշմամբ Ա. Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայոր զինվորական կոչումը։

1991 թ. դեկտեմբերին գեներալ-մայոր Ա. Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ՊՆ նախարարի առաջին տեղակալ։

1992-1993 թթ. գեներալ — մայոր Ա. Հարությունյանը ղեկավարել է հայկական զորքերը Մարտակերտի, Հադրութի և Հարավ-Արևելյան (Լաչինի միջանցք և Գորիսի շրջան) օպերատիվ ուղղություններով։ Արցախի պաշտպանության ժամանակ մարտական առաքելությունների հաջող կատարման և դրսևորած քաջության համար գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանը պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» II աստիճանի շքանշանով, ինչպես նաև այլ պետական և գերատեսչական մեդալներով։

Մահացել է 2012 թ. դեկտեմբեր 4-ին Երևանում։ Նա թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։