Այս ՀԱՅԸ եղել է 89-րդ հրաձգային ՀԱՅԿԱԿԱՆ դիվիզիայի «ԿԱՐՄԻՐ ԶԻՆՎՈՐ» թերթի պատասխանատու քարտուղարը. գիտե՞ք՝ ում մասին է խոսքը

Խոսքը հայ արձակագիր Քրիստափոր Կնյազի Թափալցյանի մասին է՝ ծնված 1920 թվականի սեպտեմբերի 10-ին Արևմտյան Հայաստանի Բուլամըխի գավառի Կոփ գյուղում։

1930 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական տեխնիկումը, 1939 թվականին՝ Երևանի պետական համալսարանի բանասաիրական ֆակուլտետը, 1950 թվականին՝ Մոսկվայի Մ. Գորկու անվան գրական ինստիտուտին առընթեր գրական բարձրագույն դասընթացները։ 1930 թվականին Ապարանի շրջանի Բազարջուղ գյուղի յոթնամյա դպրոցի տնօրենն էր, 1931-1932 թվականներին՝ Ապարանի շրջանի ժողկրթության տեսուչ։

1940-1941 թվականներին աշխատել է «Սովետական Հայաստան» օրաթերթում որպես արվեստի ու գրականության բաժնի վարիչ։

1941-1945 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին. եղել է 89-րդ հրաձգային հայկական դիվիզիայի «Կարմիր զինվոր» թերթի պատասխանատու քարտուղարը։

1946-1948 թվականներին եղել է «Գրական թերթ»-ի գրական-գեղարվեստական բաժնի վարիչը։ 1950-1955 թվականներին աշխատել է Հայպետհրատում որպես խմբագիր։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Պատերազմ» քառահատոր վեպի առաջին և երկրորդ հատորները (Մոսկվա, 1956), «Ոսկե հովիտ» (Մոսկվա, 1959) վեպը, «Հայրենաշեն» վեպի առաջին գիրքը (Մոսկվա, 1966)։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ Մահացել է Երևանում: