Սպիտակի երկրաշարժի տարիներին այս ՀԱՅՈՒՀԻՆ մեծ աշխատանք է կատարել աղետի գոտում. գիտե՞ք՝ ում մասին է խոսքը և որ շոգենավում է որպես նավաստի աշխատել

Խոսքը ճանաչված հայ բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ և հասարակական գործիչ, Հայաստանի գրողների միության անդամ 1963 թվականից, Արցախյան շարժման ակտիվ մասնակից Մետաքսե Սերոբի Պողոսյանի մասին է ծնված 1926 թվականին Արթիկի շրջանի Եգանլար գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզի Արևշատ գյուղ)։

Մետաքսեն օգնություն է ուղարկում Արցախյան պատերազմի մարտիկներին

Վաղ տարիքում որբացել է և մեծացել է Գյումրու մանկատանը։ 1952 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, 1958 թվականին՝ ԽՍՀՄ Գրողների միությանը կից Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտը:

Որպես նավաստի աշխատել է «Լիպեցկ» շոգենավում, որով եղել է Եգիպտոսում և Ալբանիայում։ 1963 թվականից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 1989-1991 թվականներին՝ Հայաստանի Մայրության հիմնադրամի փոխնախագահը։

«Լիպեցկ» շոգենավում

1992-1995 թվականներին Հայաստանի գրողների միությունում ստեղծել է Արցախի ազատամարտիկներին օգնող հանձնախումբը և եղել է արցախյան պատերազմում զինվորների աջակցության հանձնաժողովի նախագահը։ 1981 թվականին Մետաքսեի միջնորդությամբ ու ջանքերով Արևշատում կառուցվել է մշակույթի տուն, 2001 թվականին վերակառուցվել է գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որտեղ բանաստեղխուհին ոչ միայն կազմակերպչական աշխատանքներ է կատարել, այլ նամակով դիմել է Գարեգին երկրորդ կաթողիկոսին՝ եկեղեցու շինարարությունն ավարտին հասցնելու համար։

1988 թվականի Սպիտակի երկրաշարժի տարիներին Մետաքսեն եղել է Հայաստանի մայրության հիմնադրամի փոխնախագահ և մեծ աշխատանք է կատարել աղետի գոտում։ Գյումրիում և Սպիտակաում օգնություն է կազմակերպել միակողմանի և երկկողմանի որբերի համար։ 2006 թվականին Շիրակի մարզի Արևշատ գյուղի դպրոցն անվանակոչվել է Մետաքսեի անունով (ՀՀ Շիրակի մարզպետի 2005 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 202 որոշում)։ Արցախյան ազատամարտի տարիներին Մետաքսեն ստեղծել է ՀԳՄ Արցախի ազատամարտիկներին օգնող հանձնախումբը:

Մեաքսեն վախճանվել է 2014 թվականի օգոստոսի 10-ին, Երևանում: Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։