Հերոս Արամը Աբրահամյանը զոհվել է ընկերոջ հետ միասին՝ իր դիրքը պաշտպանելիս․ նա ոչնչացրել է հակառակորդի բազմաթիվ գրոհայինների

Ապրիլան պատերազմի հերոս Արամ Աբրահամյանը ծնվել է 1996 թվականին, Արմավիրի մարզի Արտիմետ գյուղում։ 2003-2011 թթ. սովորել է Արտիմետի միջնակարգ դպրոցում։ Նախքան բանակ զորակոչվելը սովորել է երաժշտական դպրոցում, ապա նաև Վաղարշապատի ռադիոդպրոցում։

2011-2014 թթ. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոլեջի ուսանող է եղել, ստացել էլեկտրիկի մասնագիտություն։ 2015 թ․հունվարի 13-ին զորակոչվել է բանակ։ Ծառայել է ՊԲ N զորամասում՝ որպես հրաձգային ջոկի ավագ հրաձիգ, գնդացրորդի օգնական։

2016 թ.-ի ապրիլի 4-ին մղված թեժ մարտերի ընթացքում, ցուցաբերելով անձնական խիզախություն, ոչնչացրել է հակառակորդի բազմաթիվ գրոհայինների: Զոհվել է մարտական դիրքի պաշտպանության ժամանակ, ընկերոջ շարքային Արամայիս Միքայելյանի հետ միասին։

Մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» և ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալներով: