Սերժանտ Կարեն Ներսիսյանը իր վրա է վերցրել հակառակորդի հուժկու գրոհը, զոհվել է մարտնչելով մինչև վերջին փամփուշտը

Նորօրյա հերոս Կարեն Ներսիսյանը ծնվել է 1997 թ-ին, Կոտայքի մարզի Բջնի գյուղում: 2003-ից սովորել է Բջնիի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 2014 թվականին: Նույն տարում ընդունվել է Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանի ճարտարապետա-դիզայներական ֆակուլտետը։

Զբաղվել է սպորտով, հաճախել համակարգչային ուսուցման կենտրոն: 2015 թվականի հուլիսին զորակոչվել է բանակ։ Ծառայության է անցել Արցախում։ Բարձր առաջադիմության ու օրինակելի ծառայության շնորհիվ ստացել է սերժանտի կոչում։

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Կարենը մարտական դիրքի վրա հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ ծավալված թեժ ու համառ մարտերում զոհվելէ՝ ոչնչացնելով հակառակորդի բազմաթիվ գրոհայինների: Մարտնչել է մինչև վերջին փամփուշտը։ Զոհվել է Ջրականում (Ջաբրայիլ) ծավալված մարտական գործողությունների ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիություն» մեդալներով: