Գիտե՞ք՝ ինչպես է ծագել ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ անվանումը և ի՞նչ ճակատագիր ունեցավ այն. իմացիր ավելին
Տաթևի վանքն իբրև ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է 14-րդ դարից: Այն աշխարհի ամենահին համալսարաններից մեկն է, որի սաներն ուսումնասիրել են հումանիտար և հասարակական գիտություններ, երաժշտություն, գրչության արվեստ, գեղագրություն, մանրանկարչություն, երգ և երաժշտություն, և այլն։
Համալսարանում գործել է երեք ֆակուլտետ՝ փիլիսոփայական-աստվածաբանական, գեղագրության և մանրանկարչության, երաժշտության։ Դասավանդվում էին փիլիսոփայություն, կրոն, հայոց լեզու և քերականություն, գրականություն, պատմություն, ճարտասանություն, գրչարվեստ, մանրանկարչություն և գեղանկար, բնագիտություն և աստղաբաշխություն, մաթեմատիկա, ճարտարապետություն, երաժշտություն և երգեցողություն, ուսուցչություն և հասարակական գիտություններ, այլ առարկաներ։ Պատրաստվում էին նաև հոգևորականներ, աստվածաբաններ, ձեռագրերի արտագրության, ձևավորման և արտադրության մասնագետներ։ Համալսարանն ունեցել է հարուստ ձեռագրատուն-մատենադարան, որտեղ պահպանվել են 10 հազարից ավելի ձեռագիր գրքեր։
Տաթևի անունը և հիմնադրման թվականը հայտնի չէ, սակայն պատմական փաստերը վկայում են, որ հինավուրց այս բնակատեղին գոյություն է ունեցել դեռևս մ. թ. 3-րդ դարից առաջ։ Ինչպես նաև, Ներսեսի գահնամակում հիշատակվում է Տաթևյանք իշխանական նախարարական տոհմը, որից հետևում է, որ Տաթևը հնագույն իշխանական բնակավայր էր դեռևս հեթանոսական ժամանակներից։
Ավանդությունները պատմում են, որ Տաթև անունը կապված է է Սուրբ Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթևի կամ Ստաթևոս անվան հետ, որը Սյունիքում տարածել է քրիստոնեությունը 3-րդ դարի վերջին և այստեղ էլ նահատակվել։ Ժամանակի ընթացքում Ստաթևոս անունը ձևափոխվել է Տաթև անվան։ Իսկ IV դարի սկզբներին Տաթև անունը հիշատակվում է Եղիշեի գահնամակում։
Տաթևի նշանակության բարձրացման մեջ կարևոր դեր է խաղացել երկու հանգամանք` բնական շռայլ գեղեցկությունն ու աներևակայելի անառիկ ամրոց հիշեցնող նպաստավոր դիրքը և Տաթևի վանքը, որը հետագայում Արևելյան Հայաստանի հոգևոր կենտրոն լինելուց բացի դառնում է գիտական ու մշակութային ամենանշանավոր օջախներից մեկը։
Պատմության էջերը վկայում են, որ 3-րդ դարից Տաթևում գործում էր մի եկեղեցի, որն իր շրջակա հողերով 889 թվականին Սյունյաց եպիսկոպոս Դավիթը գնել է Սյունյաց Փիլիպպ Նահապետից։ 5 տարի հետո Փիլիպպեն Տաթև գյուղը նվիրում է վանքին։
Համալսարանը թալանվել և ամբողջությամբ հրկիզվել է 1435 թվականին, Շահրուխի՝ Թամերլանի կրտսեր որդու և ժառանգի կողմից։