«Դու պետք է ամեն ինչ իմանաս»․ Իտալացի հայտնի գրողի հայ պապի պատմությունը

Իտալահայ գրող Անտոնիա Արսլանը պատմել է իր մանկության ու հիշողությունների մասին։ Այդ ապրումներն են, որ հիմք են դարձել «Արտույտների ագարակը» գրքի համար։

Նրա պապը` Երվանդ Արսլանյանը ծնվել էր Խարբերդում 1865 թ-ին, իսկ 15 տարեկանում Իտալիա էր եկել սովորելու։ Նա մասնագիտությամբ բժիշկ էր։ Հետո Փարիզ է մեկնել, վիրաբուժություն սովորելու։ Այստեղ նա ամեն օր միայն հաց և մի բուռ չիր էր ուտում, ուրիշ ոչ մի բանի գումարը չուներ։

Կոտորածի տարիներն էին։ Գլուխը կորցրած` նա հարազատներին էր փնտրում։ Եվ գտավ Սմբատ անունով իր եղբոր երեք երեխաներին։ Տղան ողջ էր մնացել, որովհետև, մայրը` Շուշանիկը, նրան աղջկա զգեստ էր հագցրել։

1947 թ-ին,երբ արդեն 82 տարեկան էր, 9–ամյա թոռնուհուն ասաց. «Ես շուտով կհեռանամ այս կյանքից, այդ պատճառով դու պետք է ամեն ինչ իմանաս»։ Այդպես էլ եղավ. նա կյանքից հեռացավ երկու ամիս անց։

Արսլանը երկար տարիներ չէր գրում այդ մասին, բայց հետո որոշեց, որ մարդիկ պետք է իմանան այդ ոճրագործության մասին։ Պապը թոռնուհուն պատմել էր, թե ինչպես էին սպանել Սմբատին և նրա կնոջը։ Պատմել այնպես, որ նա իմանա, սակայն չզգա ցավը։

 Այսօր արդեն 84–ամյա Անտոնիա Արսլանը հավատում է, որ յուրաքանչյուր մարդու ներսում աղբյուր կա, որից նա ուժ է ստանում։ Նրա համար այդ աղբյուրը ընտանիքն ու նախնիներն են։