Ստրասբուրգի քաղաքապետը հայ է․ նա հայտնի հայուհու ծոռնուհին է

Ստրասբուրգի նորընտիր քաղաքապետը Ժաննա Բարսեղյանն է, ով  հասարակական գործիչ, մանկավարժ, գրող, Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի երեք կին պատգամավորներից մեկի` պատգամավոր Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանի և հայ ազատագրական գործիչ Սարգիս Բարսեղյանի ծոռնուհին է:

Նա իր առաջնային խնդիրը համարում է կլիմայական հարցերի լուծումն ու անհավասարության դեմ պայքարը։

Ժաննան ֆրանսահայ իրավաբան, բնապահպան, քաղաքական գործիչ է։ Ծնվել է Փարիզում։ Ուսումնասիրել է ֆրանս-գերմանական օրենքները և դարձել բնապահպանական իրավաբան։ Ընտրվել է Ստրասբուրգի քաղաքային խորհրդի կազմում 2014 թ-ին։

Նա քաղաքային խորհրդի և Էկոլոգների խմբի համանախագահն է։ 2020 թվականին մասնակցելով Ստրասբուրգի քաղաքապետի պաշտոնի համար ընտրություններում ստացել է ընտրողների ձայների 42.5 %-ը։ Բարսեղյանը ընտրություններում գլխավորում էր Ֆրանսիայի «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցության ցուցակը։