Գիտե՞ք՝ որ ՀԱՅՆ է եղել ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ հիմնադիրը. պարզենք միասին
Տաթևի համալսարանի հիմնադիրը եղել է աստվածաբան, փիլիսոփա, մանկավարժ Հովհան Որոտնեցին կամ Հովհաննես Որոտնեցին՝ ծնված 1315 թվականին: Հովհան Որոտնեցին հայոց մեծ իշխան Իվանեի որդին էր:

Սովորել է Գլաձորի համալսարանում՝ Եսայի Նչեցու և Տիրատուր Կիլիկեցու մոտ։ Նչեցու մահից հետո (1338), համալսարանը տեղափոխվել է Հերմոնի վանքը, ապա՝ 1340-ական թվականների վերջում փոխադրվել է Որոտան գավառը, որից ծագում է Հովհանի հիմնական մականունը՝ Որոտնեցի:
Այստեղ ձեռնարկել է մանկավարժական աշխատանքի, այնուհետև գիտական և դասախոսական գործունեություն ծավալել Որոտնավանքում։
1373 թվականին հիմնադրել է Տաթևի համալսարանը։ Հայ միարարների գաղափարախոսական ոտնձգությունների դեմ պայքարելու նպատակով 1379 թվականին համալսարանի հետ տեղափոխվել է Երնջակ գավառ։