Գիտե՞ք՝ ինչն էր ներշնչել բանաստեղծուհի ՄԵՏԱՔՍԵԻՆ գրել «Ամենափրկիչ», «Հովհաննես Մկրտիչ» և «Աստծո տեսիլք» պոեմները և ի՞նչ էր ասել նրան ՀՌՈՄԻ ՊԱՊԸ պատասխան նամակում. պարզենք միասին

1985 թվականին ԽՍՀՄ գրողների պատվիրակության կազմում ճանաչված հայ բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ և հասարակական գործիչ Մետաքսեն եղել է Իտալիայում և Սիրակուզա քաղաքի «Լացող Տիրամայր» հյուրանոցում արժանացել է Աստծո տեսիլքին:

Հենց այդ տեսիլքն էլ ներշնչել է բանաստեղծուհուն Հայաստան վերադառնալուց հետո գրելու «Ամենափրկիչ», «Հովհաննես Մկրտիչ» և «Աստծո տեսիլք» պոեմները, որոնք առանձին գրքերով հրատարակվել են հայերեն և անգլերեն լեզուներով։

2003 թվականին Մետաքսեն այդ պոեմներն ուղարկել է Վատիկան, Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդին նամակում՝ պատմելով Սիրակուզայի տեսիլքը։ Պատասխան նամակում Հռոմի Պապը գրել է, որ իր աղոթքների մեջ հիշելու է բանաստեղծուհու անունը և «Աստծո օրհնանքները շռայլորեն ցողում է նրա վրա»: