Աշխարհահռչակ հայ ջազմենի փառքի ուղին․ նրան բոլորը «ժամանակակից աշուղ» են անվանում

Աշխարհահռչակ ջազմեն, դաշնակահար Տիգրան Համասյանը հայտնի է իր յուրահատուկ երաժշտական տաղանդով ու խարիզմայով։ Լեգենդար հայի կանքի մեծ մասը անցնում է դաշնամուրի կողքին։ Երիտասարդ հասակում Տիգրանը Կալիֆոռնիա է տեղափոխվել, որտեղից էլ սկսվել է նրա փառքի ուղին։

Այսօր Համասյանը աշխարհով մեկ համերգներ է տալիս, ջազ–փառատոների բազում հեղինակավոր մրցանակներ ունի, այդ թվում` Փարիզի, Մոսկվայի ու Մոնտրեի փառատոների։ Նրան բոլորն անվանում են ժամանակակից աշուղ։

Համասյանի հաջողության գաղտնիքը նրա բազմաժանր երաժշտությունն է. հայկական ֆոլք և ռոքի ու ջազի համադրություն: Նրա նախնիները Կարսից են։

Նա ծնվել է 1987 թվականին Գյումրիում։ 2011 թ-ին թողարկվել է նրա առաջին ալբոմը՝ «Ֆեյբլ», «Յունիվերսալ»-ի համար, որը ձայնագրվել է Փարիզում։ Այն վաճառվել է երեսուն հազար օրինակով։ Ալբոմը 2011 թ-ին ստացել է «Ֆրանսիական Գրեմմի» մրցանակը։ Տիգրանն այժմ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ հանդես է գալիս մշտական համերգներով։