«Տո, ճի՞շտ կխոսիս, ողջ ժողովուրդը կուգա՞». գիտե՞ք՝ ում էր խնդրել Հ. Շիրազը, որ իր թաղմանից մի քանի օր անց իր գերեզման 3 կակաչ բերի
Ձեզ ենք ներկայացնում Մետաքսեի՝ Հովհաննես Շիրազի հետ կապված հւշերից մի հատված: Դեպքը դեղի է ունեցել Արամ Խաչատրյանի հուղարկավորության ժամանակ:
— Մեծերից ու՞մ հուղարկավորությունն ես տեսե…
— Ավետիք Իսահակյանի, Վահրամ Փափազյանի, Պարույր Սևակի, Մարտիրոս Սարյանի…
— Հա՜, իդոնց շատ մարդ կար, ճիշտ է… Իդոնք մեծեր են… Մեծերը մեռնելուց հետո հսկաներ կդառնան… Տեսնիս վո՞վ գուկա իմ ետևից … Իմս իդոնցեն որի՞ հետ կհամեմատես…
-Ի՜նչ ես ասում, — տխրեցի:
-Չէ, չէ, ըսա…
— Քո ետևից ողջ ժողովուրդը կգա… Այո, այդ բոլորինն իրար գումարած…
— Էրնեկ էդ ժամանակ մե րոպեմ գլուխս բարձրացնեի նայեի…
— Մարդիկ լեղաճաք կլինեն Շիրազ…
Ծիծաղեց, մռայլվեց ու դարձավ ինձ երեխայի միամտությամբ.
— Էրնեկ քեզի, օր թաղումս կտեսնիս… Երբ ամեն բան կանցնի, հանդարտվի, երեք կակաչ կառնիս, կուգաս… շատ չեմ ուզե գիտես երեք հատ… կակաչներ շատ կսիրեմ… Տո, ճի՞շտ կխոսիս, ողջ ժողովուրդը կուգա՞…