19-ամյա ՀԵՐՈՍ ԱՐՏԱԿԸ պատերազմի ընթացքում թշնամուն պատճառեց բազմաթիվ կորուստներ. ճանաչե՛ք ՑՈՐ-ի խիզախ հրետանավորին

Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Արտակ Ջիվանի Միքայելյանը կրտսեր սերժանտ, հրետանավոր էր:

Նա ծնվել է 2001 թվականին Կոտայքի մարզի Կամարիա գյուղում:

Արտակը 2019 թվականին զորակոչվել է բանակ, ծառայության է անցել Ցոր-ի հրետանային դիվիզիոնում: Նա եղել է հրանոթի հրամանատար: Պատերազմի ընթացքում մասնակցել է Վազգենաշենի մարտերին, ապա տեղափոխվել է Հադրութ:

Արտակը թշնամուն պատճառել է մեծաթիվ կորուստներ: Զոհվել է քաջի մահով հոկտեմբերի 12-ին Ջուվառլուի տարածքում:

Արտակ Ջիվանի Միքայելյանը հետմահու պարգևատրվել է Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով: