Այս ՀԱՅԸ ԱՄՆ պատմության լավագույն մարզիչն է. ո՞վ է ողջ աշխարհին հայտնի ԼԵԳԵՆԴԱՐ «Թարք գիշատիչ»-ը և որտեղի՞ց են գալիս նրա ՀԱՅԿԱԿԱՆ արմատները

Ինձ համար միշտ էլ կարևոր է եղել գիտակցել, որ ես օգնում եմ երիտասարդներին մեծ սպորտ մտնել։ Մյուս մարզիչները նախընտրում են պատրաստի մարզիկների, ում միջոցով միլիոններ կարող են վաստակել։ Իսկ ես ինքս եմ ստեղծում մարզիկների։ Դա շնորհակալ առաքելություն է։ Հաճելի է գիտակցել, որ հարյուրավոր փայլուն մարզիկներ այսօր ինձ Ուսուցիչ են անվանում:

Ջերրի Թարխանյան

Ամբողջ աշխարհով սփռված հայերը, մեկը մյուսի հետևից դարձան հայ ժողովրդի պարծանքն և այսօր հենց նրանցով է աշխարհը ճանաչում է մեր փոքրիկ երկիրը, որն իրականում մեծ մարդկանց է տվել աշխարհին: Նրանցից մեկն էլ բասկետբոլի ամերիկահայ լեգենդար մարզիչ Ջերրի Թարխանյանն է, ով աշխարհին հայտնի է իր «Թարք գիշատիչ» (անգլ.՝ Tark the Shark) մականունով:

Ջերրիի ծնողները Մալաթիայից էին, ովքեր վերապրել են Ցեղասպանությունը։  1930 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում ծնվեց Ջերրին, ում ի սկզբանե ցանկանում էին Գրիգոր անվանել՝ Գրիգոր Լուսավորչի անվամբ։ Մանուկ հասակում նրան այդպես էլ անվանում էին, թեև փաստաթղթերով նա Ջերրի է։ Ընտանիքն ապրում էր աղքատ պայմաններում։ Հայրը ոչ մեծ մթերային կրպակ ուներ, որտեղ Ջերրին փոքր հասակից օգնում էր նրան։

Թարխանյաններն ապրում էին աղքատության մեջ և երիտասարդ Ջերիի միակ զբաղմունքը բասկետբոլն էր: Նա քոլեջի լավագույն խաղացողն էր ու հենց իր փայլուն ունակությւոնների շնորհիվ՝ ավարտելուց հետո նրան բաց չթողեցին, այլ պահում՝ որպես բասկետբոլի մարզիչ:

Եվ նա իսկապես դառնում է փայլուն ու լեգենդար մարզիչ, ում մարզած թիմերը գրեթե երբեք չէին պարտվում: Բոլորը նրան մի ծիծաղելի տեսքով են հիշում. նա խաղերի ժամանակ այնքան էր լարվում, որ ատամներով սեղմում էր սրբիչը:

72 տարեկաում լեգենդը հեռացավ մեծ ապորտից՝ իր հետ տանելով 1000 ավել հաղթանակ և իրար անունը թողնելով ամերիկյան սպորտի փառքի սրահում: