«Երևանն իմ թուլությունն է»․Աշոտ Ղազարյանի անկեղծ հումորն ու հիշողությունները քննությունից

Հայ դերասան, հաղորդավար, կատակերգու, երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանը ծնվել է 1949թ-ին Երևանում։ Դերասանի համար ամենամեծ երջանկությունը՝ իր քաղաքում՝ Երևանում ապրելն է։ Նա շատ է սիրում Երևանը ու մի անգամ այդ առիթով ասել է․ «Էս Երևանը իմ թուլությունն ա, հենց լսում եմ իրա մասին, չոքերս թուլանում են» ։

Դերասանը խոստովանել է, որ հայրը չի իմացել արվեստի ճանապարհը բռնելու նրա որոշման մասին։ «Քննությունից հետո, երբ բոլորին դրսում դիմավորում էին ծնողները, ինձ դիմավորող չկար, ու ես գլուխս կախ գնացի ընկերներիս հետ սուրճ խմելու»,– հիշում է Աշոտ Ղազարյանը։

Նա Ավարտել է Երևանի Չարենցի անվան միջնակարգ դպրոցը, սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցում։

Աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում, Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում՝ որպես դերասան։ 1977-1978 թվականներին աշխատել է «Ուրարտու» համույթում՝ որպես երգիչ։ Նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի և հայկական հեռուստատեսության մի շարք գեղարվեստական ֆիլմերում և հաղորդումներում, իսկ 2006 թվականին ստեղծել է Աշոտ Ղազարյանի հումորի, ծիծաղի և խոսքի դպրոց-ստուդիան։