Այս Ֆրանսիացի ծովակալը վտանգեց սեփական կյանքն ու կարիերան, որ փրկի հազարավոր ՀԱՅԵՐԻ. բոլորս պիտի ճանաչենք ՀԱՅ ժողովրդի մեծ բարեկամին

Ցանկացած զիվորականի առաջինը սովորեցնում են մի կարևոր պայման՝ ենթարկվել հրամաններին ցակացած անելանելի վիճակում: Բայց նա՝ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեն՝ Ֆրանսիական արևելյան նավատորմի փոխծովակալը, լավ գիտեր՝ ինչ էր սպասվում իրեն հրամաններին չենթակվելու համար: Բայց նա անցավ իր հրամանատարության վրայով ու կազմակերպեց ավելի քան 4000 հայ տղամարդկանց, կանանց ու երեխաների փրկությունն անխուսափելի մահից՝ Մուսա լեռան ստորոտին: Նա մարդկային արժանիքներն ավելի վեր դասեց:

Ինչպես փոխծովակալ Դարտիժ դյու Ֆուրնեն գրել է իր օրագրում 1915 թվականի սեպտեմբերի 6-ին, ինքը, «այս ամենի մասին հաղորդող հեռագիր ստանալով», անմիջապես այդ ուղղությամբ է նավարկել «Ժաննա դ՛Արկ»-ով։ Հաջորդ օրը «Ժաննա դ՛Արկ» ռազմանավը հետախուզական առաքելությամբ մոտենում է ափին։ Տիգրան Անդրեասյանը՝ հայկական կողմի առաջնորդներից մեկը, նավ է բարձրանում ու խնդրում, որ գոնե քաղաքացիական անձինք՝ կանայք, երեխաներն ու ծերերը, տարհանվեն։ Նրան եւս մեկ անգամ խոստանում են, որ ֆրանսիական ռազմածովային նավատորմն օգնության կհասնի։

Վտանգելով սեփական կարիերան՝ նա հրամայում է իր տրամադրության տակ գտնվող բոլոր հածանավերն ուղարկել Մուսա լեռ ու անմիջապես սկսել մարդկանց տարհանումը։ Փրկվածների ընդհանուր թիվը 4058 էր։ Այդ թվում՝ 1563 երեխա, որոնցից մի քանիսը հենց այդ օրերին էին ծնվել։

Տարհանումից երեք ամիս անց Դարտիժն իր նախնական հեռագրի պատասխանն ստացավ։ Այն ֆրանսերենով գրված միայն մեկ նախադասություն էր պարունակում. «Ou se trouve mont Moise?»  («Իսկ որտե՞ղ է գտնվում Մուսա լեռը»)։ Սա ապացուցեց, որ եթե Դարտիժը որոշեր հետեւել ռազմական ընթացակարգերին ու սպասել հրահանգների, մեկ փախստական անգամ չէր փրկվի։