«Այսօր զոհերը ՀԱՅԵՐՆ են, իսկ ո՞վ է լինելու վաղը». ո՞վ է այս ԼԵՀ իրավաբանը և ինչպե՞ս է նա ողջ կյանքում պայքարել ՀԱՅԵՐԻ համար

Ռաֆայել Լեմկինն այն մարդն էր, որ ողջ կյանքում պայքարեց արդարության վերակագնման համար: Հրեական ծագմամբ լեհ իրավաբանն առաջինն էր, ով հայերի և հրեաների ցեղասպանությունը վեր հանեց միջազգային հարթակ և պահանջեց իրավաբանորեն դատապարտել դրանք: Ռաֆայել Լեմկինը ծնվել է 1900 թվականի հունիսի 24-ին Լեհաստանում՝ Բեզվոդնիում: 14 տարեկան հասակում Լեմկինը տիրապետում էր 14 լեզուների:

Լեմկինը մի շարք պետությունների ներկայացնում է Ցեղասպանության կոնվենցիայի համաձայնագրի նախնական բանաձևը` ցանկանալով համոզել նրանց, որ աջակցեն բանաձևի ընդունմանը: 1951 թվականին Լեմկինը միայն մասնակիորեն է հասնում իր նպատակին: Սակայն հետագայում նրա կատարած գործունեությունը նույնպես ահռելի դեր է ունեցել պատմության մեջ:

Թեև թյուր կարծիք կա, թե Լեմկինը «ցեղասպանություն» եզրը հղացել է Հոլոքոստը բնութագրելու համար, բայց նրա նպատակն էր բնութագրել հնագույն ռազմական մարտավարությունը, որը վերակենդանացրել էին նացիստները:

Երբ Ռաֆայել Լեմկինը ստեղծեց «ցեղասպանություն» եզրը, նա հիմք ընդունեց 1915 թվականին հայերի ոչնչացումը՝ որպես հիմնարար օրինակ. «Նկատի ունեմ երեսուն տարի առաջ թուրքերի կողմից իրականացված գազանությունները հայերի նկատմամբ:

Սակայն ոմանք կասեն, որ այդպես չեն մտածել: Ահա սա է մեր ժամանակների ողբերգությունը: Մենք չափազանց շուտ ենք մոռանում: Երեկ զոհերը «միայն» հայերն էին, այսօր «միայն» հրեաներն են, բայց նաև լեհերն ու այլ եվրոպական ժողովուրդներ։ Իսկ ո՞վ կլինի վաղը…»:
Ռաֆայել Լեմկինը մահացել է 1959 թվականին` 59 տարեկան հասակում, Նյու Յորքում

Ճակատագրի հեգնանքով Ռաֆայել Լեմկինի թաղմանը, ով իր կյանքը նվիրել էր Ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակին, ներկա էին ընդամենը յոթ հոգի: Նրա կիսանդրին նույնպես տեղակայված է ԵՊՀ երախտիքի ծառուղում: