Շիրմանի եկամտաբեր տունը կառուցվել է հենց այս ՀԱՅ ճարտարապետի նախագծով. ճանաչենք Ալ. Թամանյանի օգնականին

Մ. Վ. Շիրմանի եկամտաբեր տունն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ:

Այն կառուցվել է 1911 թվականին ռոստովահայ ճարտարապետ Հարություն Քրիստափորի Զաքիևի նախագծով: 1920-ական թվականներին, խորհրդային իշխանության հաստատումից հետո, շենքը դարձել է «Մամուլի տուն»։ Այնտեղ գործել են Ռոստովի պրոլետարական գրողների ասոցիացիան և «Մոլոտ» («Մուրճ») թերթի բանվորական թղթակիցների ակումբը:

1922 թվականին շենքում ձևավորվեց Ռոստովում առաջին պիոներական ջոկատը` «Սպարտակը»։ 1926 թվականի նոյեմբերի 28-ին «Մամուլի տանը» հանդես է եկել բանաստեղծ Վլադիմիր Մայակովսկին։ Հայրենական մեծ պատերազմից առաջ շենքը փոխանցվեց Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատին (ՆԳԺԿ):

Ինչպես արդեն նշեցինք տան ճարտարապետը եղել է Հարություն Խաչատուրի Զաքիևը (Զաքյան), ով ծնվել է 1874 թվականի մարտի 24-ին Նոր Նախիջևանում:

Հարություն Զաքիև.jpg

1908 թվականին ավարտել է Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1908-1910 թվականներին Ռիգայում նախագծել և կառուցել է Բլյումի ռեալական դպրոցը, «Եղբայրական օգնություն» ընկերության տունը։

1917 թվականին եղել է Դոնի Ռոստովի քաղաքագլուխ։ 1928 թվականից բնակվել է Երևանում։ 1928-1930 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանում, եղել ԵՊՀ շինարարական ֆակուլտետի ամբիոնի վարիչը, 1930-1945 թվականներին՝ ԵՊԻ շինարարական ֆակուլտետի դեկան։

1930-ական թվականներին եղել է Երքաղշինհսկողության նախագահ, 1930-1932 թվականներին՝ Ալեքսանդր Թամանյանի օգնականը (Երևանի օպերայի և բալետի թատրոնի, Անատոմիկումի շենքերի շինարարության ղեկավար)։ Եղել է ԵՊԻ կազմակերպիչներից, Հայաստանում շինարարական նոր տեխնիկայի ներդնողներից: