«Ծառայության ժամանակ էլ մեդալ ու պատվոգիր չկար, որ չստանար». ճանաչի՛ր թշնամու մի քանի տանկ խոցած «Բանակի գերազանցիկ» Գաբրիելին

Հայրենքի անմար մի լույս՝ հերոս Գաբրիել Կարենի Ավետիսյան, ով նվիրեց ամենաթանկն աշխարհում՝ հավատալով հայրենիքի վաղվա օրվան:

Հերոսը նվել է 2000 թվականի դեկտեմբերի 20-ին Սպիտակ քաղաքում։ Դպրոցական 12 տարիներին եղել է գերազանց սովորող, եղել է ոսկե մեդալակիր։ 2019թ հուլիսի 10-ին հերոսը զորակոչվել է բանակ։ Սկզբնական շրջանում ծառայել է Գյումրու հակատանկային զորամասում։ 6 ամիս ծառայելուց հետո ստացել է կրտսեր սերժանտի կոչում և տեղափոխվել է Արցախի Հանրապետության՝ Մարտունի 2 զորամաս։

Ծառայության ընթացքում արժանացել է «Հայոց բանակի գերազանցիկ»,«Լավագույն զինվոր-մարզիկ», «Քաջարի մարտիկ» կրծքանշաններին ,ստացել պատվոգրեր ու շնորհակալագրեր հրաշալի ծառայության համար։ Նրան սիրում ու հարգում էին բոլորը:

2020 թվականի սեպտեմբերի 21-ին մասնակցել է Արցախում կազմակերպված հանրապետական մրցույթին և հանրապետության մասշտաբով զբաղեցրել 2-րդ հորիզոնականը` իր զենքին գերազանց տիրապետելու համար։

Պատերազմի առաջին օրվանից եղել է ամենաթեժ կետերում։ Կռվել է Աղդամում, Մարտունիում, իսկ հոկտեմբերի 19-ից Ֆիզուլիում։ Պատերազմի ընթացքում խոցել է մեծ թվով թշնամական տանկեր ու զրահատեխնիկա։

Հոկտեմբերի 26-ին, անմահացել է Ֆիզուլիում` մինչև վերջ չլքելով դիրքն ու զինակից ընկերոջը, որի համար պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Փա՛ռք Քեզ, Հերո՛ս, շնորհակալ ենք: