«Ես ՀԱՅ եմ ուղնուծուծով, էությանս բոլոր թելերով, հոգով ու սրտով». ո՞վ է մարգարիտների կայսրություն ստեղծած մեր ՀԱՅՈՒՅԻՆ, ով չի մոռանում իր հայրենիքը

Ուր էլ գնաս, կհանդիպես հայերին: Ահա այս հայուհին աշխարհում մարգարիտների կայսրություն է ստեղծել, բայց նրա հայցքը միշտ նայել է դեպի հայրենիքը, դեպի Հայաստանը:

1949թ. ծնված այս ջերմ, կենսախինդ եւ կայացած կինը՝ ԴԱԼԻԹԱ ԻՍՔԵՆԴԵՐՅԱՆ ԱԼԵՔՍԸ, նախքան Շվեյցարիայում վերջնական բնակություն հաստատելը, ապրել է մի քանի մայրցամաքներում։ Ամուսնու՝ Ջոն Իսքենդերյան Ալեքսի հետ նրանք ստեղծել են մարգարտի արտադրության հաջողակ բիզնես։ Նա հեղինակել է չորս գիրք եւ սկսել է կազմակերպել իր զարդերի ամենամյա ցուցահանդեսներ։

«Մեր ընտանիքը մեծ հարգանք էր վայելում Այնթապում, Մարաշում եւ հարավարեւելյան Անատոլիայի ուրիշ շատ քաղաքներում։ Բայց բոլորին հայտնի դաժան իրադարձությունների ժամանակ նրա ընտանքիը նույնպես ստիպված եղավ լքել իրենց հայրենիքը:

Ամուսնուն հանդիպելուց հետո նրանք միասին ստեղծել են մարգարիտների մի կայսրություն, որն այսօր հայտնի է ողջ աշխարհում: Այսօր Դալիթային դիմում են աշխարհի բոլոր անկյուններից: Նա մեծ հարգանք է վայելում խոշոր արտադրողների ու բժնաև գերտորությւոնների կողմից:

«Երբ հիմա տեսնում եմ սիրիացի գաղթականներին, չեմ կարող չհիշել մեզ՝ հայերիս, 100 տարի առաջ։ Մենք լքեցինք մեր տները սոսկալի սարսափի մեջ, տառապեցինք գաղթի ճանապարհներին ու վերացանք համաճարակներից։ Այս իրավիճակում գոյատեւելը դարձավ գերագույն նպատակ։ Եվ, ի հեճուկս ամեն ինչի, երեխաներին հիմնարար կրթություն տալը մենք մեր պարտքը համարեցինք՝ հարկ եղած դեպքում տառերն անգամ ավազին գծելով։

Այս անկոտրում կամքի ու լավ ապագայի նկատմամբ հավատի համար ես հավիտյանս երախտապարտ եմ իմ նախնիներին։ Այսօր ես խոսում եմ 7 լեզվով, ներառյալ թուրքերենը, որը սովորել եմ Տիգրանուհի տատիցս, երբ նա ամեն գիշեր պատմում էր ինձ իր գոյապայքարի պատմությունը։ Ես հայ եմ ուղնուծուծով, էությանս բոլոր թելերով։ Հայկական ինքնությունն իմ սրտում եւ հոգում է»։