Գիտեի՞ք, որ Բակունցն ու Չարենցը նույն թեմայով աշխատություն էին ցանկանում գրել․ ահա թե ինչ եղավ արդյունքում

Չարենցն ու Բակունցը, հայ ժողովրդի երկու ՄԵԾԵՐԸ, և՛ ընկերներ էին, և՛ թշնամիներ։ Միասին անցկացրած պահերից շատ հետաքրքիր պատմություններ են մեզ հասել։ Պատմություններից շատերը կապված են եղել ոչ միայն իրենց անձնական կյանքին, այլ նաև աշխատանքներին։ Հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ Վահրամ Ալազանը ունի հուշ՝ Բակունցի չգրված վեպի ու Չարենցի չգրված պոեմի մասին։

«Բակունցը խիստ քննադատում էր որոշ մտավորականների մոտ նկատվող բացասական երևույթները և խարազանում դրանք։ Այդ նպատակով՝ նա որոշել էր գրել վեպ՝ «Էրիմենյան բացիլ» վերնագրով։

Ոգևորվելով Բակունցի նախաձեռնությունից՝ Չարենցն էլ որոշել էր նույն հարցի մասին գրել պոեմ՝ «Վայ-վայ ցեղի պատմությունը» վերնագրով։

Սակայն իրադրություններն այնպես դասավորվեցին, որ ոչ Բակունցը կարողացավ գրել իր վեպը, ոչ էլ Չարենցն՝ իր պոեմը»։