ՀԱՅՈՒՀԻ, ով դարձավ բեմի թագուհին և միլիոնավոր կանանց էտալոնը. գիտե՞ք՝ ով է լուսանկարում
Լուսանկարում Զառա Ալեքսանդրովնա Դոլուխանովան է(Զարուհի Աղասևնա Մակարյան), ով ծնվել է 1918 թվականի մարտի 15-ին Մոսկվայում։ Նա ծնվել է հեղափոխությունից հետո առանց այն էլ աղքատ ընտանիքում։ Նրա հարազատները կորցրել են իրենց խանութները Սուխարևսկայայում, իսկ Պոկրովկայի վրա գտնվող նրանց մեծ բնակարանը վերածվել է հանրակացարանի։
Երգչուհու հայրը՝ Մակարյան Աղասի Մարկովիչը, ինժեներ-մեխանիկ էր, նա շատ էր սիրում երաժշտություն և նույնիսկ ինքնուրույն տիրապետում էր դաշնամուր և ջութակ նվագելուն։ Իսկ մայրը՝ Մակարյան Ելենա Գայկովնան, բավական նրբորեն կատարել է հայկական ժողովրդական երգեր։ Վաղ տարիքից ապագա երգչուհու և նրա քրոջ՝ Դագմարի մոտ սերմանվել է երաժշտության հանդեպ սերը։
Փոքրիկ Զառային սկզբում սովորեցրել են նվագել ջութակ և դաշնամուր, բայց հետո նրա մեջ հայտնաբերեցին գեղեցիկ ձայն, որը աղջիկը ժառանգել է մորից։
Դպրոցից հետո Զառա Մակարյանը ընդունվեց երաժշտական քոլեջ, որը, սակայն, չավարտեց, քանի որ ընտրեց երգի կարիերան, դրան նպաստեց նրա ապագա ամուսինը՝ Ալեքսանդր Պավլովիչ Դոլուխանովը։ Հենց նրա հետ հանդիպումն էլ փոխեց Զառայի կյանքը։ Ավարտական քննություններից քիչ առաջ երաժիշտը համոզեց նրան տեղափոխվել Երևան և երգել։ Եվ հենց նա օգնեց բացահայտել նրա բնական ձայնային ունակությունները, կատարելագործել նրա կատարողական հմտությունները և հասցնել այն կատարելության: Նշենք, որ Ալեքսանդր Դոլուխանովը տաղանդավոր կոմպոզիտոր և ուսուցիչ էր:
1933 թվականին Զառան ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանը, 1957 թվականին՝ Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտը։ 1941 թվականին ընդունվել է Երևանի Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի թատրոն, հանդես եկել Օլգայի (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Գայանեի (Սպենդիարյանի «Ալմաստ»), Զիբելի (Գունոյի «Ֆաուստ»), Դունյաշայի (Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»), Պոլինայի (Չայկովսկու «Պիկովայա Դամա») և այլ դերերգերով։
1944 թվականին տեղափոխվել է Մոսկվա, նվիրվել համերգային գործունեության․ եղել է Համամիութենական ռադիոյի և հեռուստատեսության, 1959 թվականից՝ Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատարուհի։ 1949 թվականին Բուդապեշտում կայացած երգիչների միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։ Դոլուխանյանը հռչակված երգչուհի է․ նրա ձայնն առանձնանում է կոլորատուրային մեցցո-սոպրանոյում հազվադեպ հանդիպող գեղեցիկ տեմբրով և մեծ դիապազոնով (երկու և կես օկտավա), հատկապես տպավորիչ է ցածր ռեգիստրի հագեցած, թավշե ձայնի և թեթև, փայլուն կոլորատուրայի զուգորդումը։
Դոլուխանյանը կատարում է ինչպես տեխնիկական ազատություն և ձայնի հատուկ շարժունակություն պահանջող վիրտուոզային գործեր (Ռոզինայի դերերգը Ռոսինիի Զ․ Ա․ Դոլուխանովա «Սևիլյան սափրիչ» օպերայից, Ռոսինիի «Նեապոլիտանական տարանտելլա», Մոցարտի «Ալելուիա»), այնպես էլ լայնաշունչ մեղեդայնությամբ և ներքին դրամատիզմով առանձնացող երկեր (Տոսկայի դերերգը Պուչչինիի համանուն օպերայից, Դալիլայի դերերգը Մեն-Մանսի «Սամսոն և Դալիլա» օպերայից, Ռախմանինովի, Չայկովսկու ռոմանսները)։
Դոլուխանյանի երգացանկում մեծ տեղ են գրավում հայ կոմպոզիտորները (Կոմիտաս, Ա․ Սպենդիարյան, Ռ․ Մելիքյան, Արամ Խաչատրյան, Ա․ Հարությունյան, Վ․ Կոտոյան, Մ․ Թարիվերդին) և հայկական ժողովրդական երգերը։ Համերգներ է ավել Անգլիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, ԳՖՀ-ում, Կանադայում, Իտալիայում, Հունաստանում, ԳԴՀ-ում, Լեհաստանում և այլուր։ Դոլուխանյանն արժանացել է ԽՍՀՄ պետական (1951 թվական), լենինյան (1966 թվական) մրցանակների։
Հայուհին իր մահկանացուն կնքեց 2007 թվականի դեկտեմբերի 4-ին Մոսկվայում: