Գիտե՞ք, թե ինչու էր Հրանտ Մաթևոսյանը հայերիս համարում անպատասխանատու․ այս խոսքերը կարդալ է պետք

Հրանտ Մաթևոսյանը բազմիցս տարբեր թեմաներով համարձակ արտահայտություններ է արել։ Նա նաև համարձակ է արտահայտվել իր հայրնիքի նկատմամբ։ Ինչքան էլ գրողը անսահման սիրում էր իր հայրենիքը, բայց նա կարողանում էր նկատել իր սեփական ժողովրդի սխալները։

«Մեր ներսի անպատասխանատու ալարկոտի հետ դաշնակցած, մեր գործն ու վարքը կապում ենք՝ որպես թե դեմոկրատական շարժման, որպես թե բռնակալության տապալման, որպես թե Անկախ պետությունների համագործակցության անհեռանկարայնության հետ, և որպես թե ահա մենք ինչ-որ մի բանի առաջամարտիկներ ենք:

Մինչդեռ ինքներս պիտի լինեինք մեր գլխի տերը, երեկ՝ նախկին հանրապետության, այսօր՝ այս նոր հանրապետության առջև մեր պարտականությունները կատարեինք բծախնդրությամբ…

Երեկ բանակը չենք լիցքավորել հայկական ուժերով, երեկ առաջադրված բարեփոխումները չենք լցրել հայկական մտքի և ուժի կարողությամբ, չենք ենթարկվել երեկվա մեխանիզմին և չենք ենթարկվում այսօրվա մեխանիզմին…
շատ անպատասխանատու ենք․․․»: