«Հանդուգն և հրաշակերտ շինվածք է` այնպիսի տեղերի վրա հաստատված, որ բազեներն ու անգղները հազիվ թե կհամարձակվեն բուն դնելու». գիտե՞ք՝ որ ՀԱՅԿԱԿԱՆ բերդի մասին է այսպես գրել գերմանացի ճանապարհորդ Վագները

Անտոնի դար կամ Արնաքար բարձրագագաթ քարաժայռի վրա գտնում է Դարոյնք հինավուրց բերդը, որի համար գերմանացի ճանապարհորդ Վագները գրել է. «Հանդուգն և հրաշակերտ շինվածք է` այնպիսի տեղերի վրա հաստատված, որ բազեներն ու անգղները հազիվ թե կհամարձակվեն բուն դնելու»:

Բերդը մի ժամանակ հանդիսանում էր Բագրատունի իշխանների ոստանը։ Ըստ ոմանց բերդը հանդիսանում է XII-XIII դարերի կառույց։ Բերդն ունեցել է բարձր աշտարակներ։ Դարոյնքը հանդիսանում էր Հայաստանի ամուր և անառաիկ բերդաքաղաքներից մեկը։ Պատահական չէ, որ հռոմեացի պատմիչ Տակտիկոսը բերդը անվանել է «Տավրոսի մուտք»։ Ըստ Ղ. Ինճիճյանի XVII դարի վերջերին բերդը վերանորոգվել է Իսահակ (Իսախ) փաշայի ձեռքով։

Բայազետն ուներ 3 մզկիթ և 2 հայկական գործող եկեղեցիներ։ Ս. Կարապետը քարաշեն, փայտե ծածկով ոչ հին եկեղեցի էր, որը վերանորոգվել էր 1754-1878 և 1818 թվականներին։ Ս. Վարդան եկեղեցին գտնվում էր Ապտիկոր թաղամասում։

Բայազետի հնագույն հայկական Ամենափրիկիչ եկեղեցու ավերակները գտնվում էր քաղաքի հարավ-արևմտյան կողմում գտնվող հայկական գերեզմանատանը։

Քաղաքը հարուստ էր ուխտատեղիներով։ Էսկի-կալեում գտնվում էր Դարույնք և Լուսաղբյուր ուխտատեղիները։ Կային նաև Թուխ Մանուկ, Ս. Սիմոն, Ղզրո և Գառնիկ աղբյուր ուտատեղիները։

Բերդի դռան մոտ գտնվում էր սպիտակ և սև քարերով կառուցված բոլորագմբեթ մզկիթը, որից քիչ ներքև` պարսպապատ դարավանդի վրա գտնվում էր կարմիր քարով կառուցված հոյակապ պալատը, որը մի ժամանակ համարվում էր թուրքական կայսրության ամենանշանավոր պալատներից մեկը։ Ըստ Էփրիկյանի XVIII դարի վերջին Մահմուդ փաշան այն կառուցել էր տվել մի հայ ճարտարապետի։

Բայազետում է գտնվել Բագրատունիների տոհմական դամբարանը։