«Հայաստանը ոչ մի տեղ չի անհետանալու քարտեզից». ինչո՞վ ավարտվեց ՀԱՅ հասարակական գործչի և թուրք երաժիշտների խոսակցությունը

Հայաստանը ոչ մի տեղ չի անհետանալու քարտեզից, Թուրքիան՝ ևս։ Մենք հարևաններ ենք և «դատապարտված ենք» հաշտվելու՝ վաղ թե ուշ։ Ես համոզված եմ, որ թուրք հասարակությունը մի օր իր մեջ ուժ կգտնի ճանաչելու hայերին ու Հայոց ցեղասպանությունը: 

Ես չգիտեմ մեծ պապիս ու նրա եղբորը փրկողների ո՛չ անունները, և ո՛չ ազգությունը, և չեմ ժխտում, որ այդ մարդիկ կարող էին եւ թուրք լինել։ Կարևորը դա չէ, այլ այն, որ ատելությամբ ու սարսափով լցված այդ օրերին գտնվեցին մարդիկ, ովքեր չվախեցան և օգնության ձեռք մեկնեցին փոքրիկներին։

Կուսակցական ու քաղաքական գործիչ «Զարգացում» հասարակական շարժման ղեկավար Վահան Եղիազարյանը հիշում է իր ընտանիքի դաժան փախուստի ու փրկության մասին: ու նաև ասում է, որ միացել է շարժանը, որ զարգացնի իր հայրենիքը:

Մի անգամ «Սպասսկայա բաշնյա» միջազգային ռազմա-երաժշտական փառատոնի ընթացքում ես ուղեկցում էի Հայաստանից ժամանած պատվիրակությանը, եւ ինձ հաջողվեց շփվել Իզնիկի «Մեհթեր» նվագախմբի եւ պարի համույթի թուրք անդամների հետ։ Խոսք գնաց նախնիների մասին եւ ես պատմեցի, որ մեծ պապս ու տատս Օսմանյան Թուրքիայից էին։

«Նրանք ապրում էին այնտեղ մինչեւ ցեղասպանությունը»,- ասացի ես ու դադար առա՝ սպասելով, որ երաժիշտներից մեկը, ով իր վրա էր վերցրել թարգմանչի պարտականությունը, թարգմանի ասածս։ Նա, սակայն, հայտարարեց, որ չգիտի, թե թուրքերենով ինչպես են ասում «ցեղասպանություն» բառը։ Ես մի քիչ գիտեի լեզուն, ուստի հուշեցի՝ «սոյկըրըմ» (soykırım), եւ մի քանի անգամ կրկնեցի։ Դրանից հետո մեր խոսակցության անհարմար բնույթն այլեւս չհաջողվեց թաքցնել։

Թուրք երաժիշտներին ես պատմեցի նաև հայկական արմատներից մասին, ինչից հետո թուրքերից մի քանիսը դադարեցին շփվել հետս։ Բայց կային նաև այնպիսիք, որ հակառակը՝ ավելի ջերմ ու բարյացակամ դարձան, իսկապես կիսեցին իմ ցավը։ Աչքերից դատելով՝ կարող եմ ասել, որ անգամ զղջում էին նախնիների հանցագործության համար։ Սա էր, որ ինձ իսկապես ուրախացրեց։

Ես վստահ եմ, որ թուրքերը մի օր իսկապես ուժ կգնեն իրենց վրա վերցնլու իրենց նախնիների կատարած դաժան քայլերի պատասխանատվությունը, իսկ Հայաստանը քարտեզից ոչ մի տեղ չի անհետանալու: