Բարի լուր. ծնվել է 44-օրյա պատերազմում ԱՆՄԱՀԱՑԱԾ ՀԵՐՈՍ ԱՐՍԵՆԻ քրոջ որդին

Արսեն Հովհաննեսի Նահապետյանը ծնվել է 2001 թվականին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում:

Զինվորական ծառայությունը իրականացրել է Մատաղիսի զորամասում:

Արսենը մասնակցել է արցախյան 44-օրյա պատերազմին, մղել է իր բաժին կռիվը: Նա ընկել է քաջաբար հոկտեմբերի 16-ին հանուն հայրենիքի:


Օրեր առաջ ծնվել է անմահ հերոս Արսեն Նահապետյանի քրոջ որդին, ում հերոսի անունով կոչել են Արսեն: Ընտանիքը հույս ունի, որ գոնե փոքրիկը կմխիթարի նրանց և ինչ-որ չափով կթեթևացնի նրանց վիշտն ու ցավը:

Բարի գալուստ, փոքրիկ հրաշք, թող Աստծո օրհնությունը լինի քո կյանքում: